Եթե ցանկանում եք թարգմանել որևէ բան, անցումը Google Translate բարդություններ է առաջացնում: Օրինակ, ինչ եք անելու, եթե համացանցին միացում չունեք: Տեքստի և պատկերների թարգմանությունն իրականացվում է ոչ ճկուն, դանդաղ: ABBYY-ն, ներկայացնելով Google Translate-ի այլընտրանք, հանդես է եկել TextGrabber-ի թարմացումներով:
Բանալին՝ ռեալ ժամանակում գործող նոր ֆունկցիան է, որն օգտագործում է սմարթֆոնի տեսախցիկը, ակնթարթորեն ֆիքսում և թարգմանում է տեքստը: Նշենք, որ ներդիրն աշխատում է ինչպես առցանց, այնպես էլ առանց համացանցին միանալու՝ օֆլայն:
TextGrabber-ի նոր փաթեթը կարող է 61 լեզվից թարգմանություններ անել: Կարող է հակառակ թարգմանություն անել 104 լեզվով: Օֆլայն ռեժիմը կարող է թարգմանել 10 լեզվով, օրինակ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն և ճապոներեն:
ABBYY-ն նաև հայտարարել է, որ ծրագիրը կարելի է ներբեռնել անվճար: Առաջին երեք անվճար լիարժեք ներբեռնումից հետո, օգտատերերը կարող են պահպանել մուտքի, թարմացումների իրավունքից, կատարելով բաժանորդային վճար: Արժեքը՝ 50 ցենտ՝ ամիսը, առաջին 2 ամսվա համար, որից հետո, ամիսը՝ 2 դոլար:
Ավելի մանրամասն՝ venturebeat.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը