«Ջազային երաժշտությունը դպրոց է,- ասում է ջազի մերօրյա լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը,- այնպես, ինչպես սովորեցնում են տառերը, հետո կարդալ, գրել, ճիշտ խոսել, այնպես էլ ջազում՝ ամեն ինչ սովորում ես զրոյից: Եթե սիրեցիր ջազը, եթե իսկապես հասկացար, վերջացավ, էլ էսպիսի բաներ չկան՝ «Ջազ էի սիրում, բայց հիմա արդեն այդքան էլ չէ, հիմա ռոք եմ լսում»: Պոպուլյար երաժշտությունը՝ այսօր ա՛յս երգն է, վաղը չէ մյուս օրը՝ ա՛յն մեկը: Այն, որ երեկ չէ առաջին օրվանն էր, այսօր այլևս չկա, մոռացվեց- գնաց: Նորաձևության նման: Կան, իհարկե, դասական դարձած գործեր, բայց հիմնականում, և՛ երեկ, և՛ այսօր գրված երգերը այս րոպեի համար են միայն՝ կոմերցիոն արդյունքներով: Ջազային երաժշտությունը չի եղել և երբևէ չի լինի կոմերցիոն երաժշտություն: Երաժիշտներ կան, որ քաղցած են ապրել, բայց նվիրված են այս երաժշտությանն ու չեն կարողանում այլ բան նվագել: Որովհետև արդեն ջազի մեջ են»:
Ներկայացված զրույցում՝ «Խոսելով Ջազի հետ» խորագրով, Տաթևիկ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ջազի, ժողովրդական ակունքների ճանաչողության և դրա ճիշտ ընկալման կարևորության, իր խմբի հետ երկար տարիների համագործակցության, ժողովրդական երաժշտության ջազային մշակումների առանձնահատկության և այլ հարցերի մասին:
Ամբողջությամբ՝ hetq.am