Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ ԱԳ նախարարը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը։
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որը մտադիր են այցելել աշխարհի մի շարք առաջնորդներ։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։