Աշոտ Խուրշուդյանի գրառումը. «Քաղաքացին ոչ միայն նա է ով պահանջում է, այլ նաև նա, որ պատրաստ է կրել իր պահանջների իրագործման հանրային գինը։
Խորհրդային քաղաքացին քիչ ստանում էր, քիչ պահանջում՝ շատ վճարում։
Այսօրվա բարձր եկամուտ ստացող խավը, մեր երազած դեռևս կայացող միջին խավը, դեռևս քաղաքացի է պահանջելով, սակայն պատրաստ չի հանրային գին վճարել։
Եթե այս վերափոխումը տեղի չունենա, մենք կունենանք այսօրվա օլիգարխների նման մտածող միջին խավ, որը կստանա լավ եկամուտ, կպահանաջի բազմաթիվ իրավունքներ, կսպառի իր եկամուտն ու սերունդներին ոչինչ չի թողնի։ Այս հարաբերությամբ խորհրդային քաղաքացու թողած ժառանգությունը դեռևս ավելին է, քան նշածս միջին խավինը։
ՀԳ. Ու այո, ասածիս մեջ մտնում է նաև կուտակային համակարգը»։