Այսօր՝ հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ էլ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Լուսանկարում ցուցադրված է «Պոլոնեզ»-ի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ: Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.
- Հեռահարությունը՝ 50 ” 200 կմ,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ,
- Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):
Կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում:
Նորաբաց զորամասում ցուցադրել են նաև «Պոլոնեզ» համակարգի մաս կազմող կապի և ռադիոտեղորոշման մեքենաներ:
Զորամասում ցուցադրվել են նաև իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: