ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը
Advertisement 1000 x 90

ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխման նախագծերին: Քննարկվեցին նաև նոր ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբեյկտ)՝ ռեեստրում գրանցելու, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցերը:

Հ. Ռոստոմյանը ևս մեկ անգամ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Երևանում տեղակայված գազալցակայանների տեխնիկական և հրդեհային անվտանգության վիճակն ու համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:

Գերատեսչության ղեկավարը լսեց նաև աշխատակիցներին հուզող հարցերը և տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:



Նման նյութեր