Ավագ դպրոցներում պետք է փոխվի բովանդակությունը, որպեսզի շրջանավարտներն այլևս կրկնուսույցների կարիքը չունենան:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտությաննախարար Արայիկ Հարությունյանը:
«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այս պարագայում մենք չենք ստանում այն արդյունքը, որ պետք է լինի՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի աշակերտներն այլևս դրա կարիքը չունենան: Ավագ դպրոցի զարգացման վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի թերի զարգացածությունը»,- եզրափակեց նախարարը:
Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում բացակայում է ծրագրերի բովանդակությունը, մեթոդները նույնպես թերի են: