Վոլգոգրադում «Կապիտան Վեչյորկին» ջերմանավի կցանավի հետ զբոսանքների համար նախատեսված կատամարանի բախման հետևանքով զոհվել Է 11 մարդ: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Փրկարարներն ավարտել են կատամարանի զննումը, ինչից հետո հայտնել են զոհված յոթ կանանց և չորս տղամարդկանց մասին: «Երիտասարդները հանգստանում Էին, բոլորը փոքր-ինչ խմած են եղել»,- ասել Է արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը:
«Ռոսմորռեչֆլոտում» հայտնել են, որ նավը նավարկության համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել: Պատահարի պահին այն շարժվել Է առանց տարբերիչ լույսերի: Դրա վրա ընդամենը եղել Է 16 մարդ:
Միջադեպը տեղի Է ունեցել հունիսի լույս 12-ի գիշերը Վոլգոգրադի գետային նավահանգստի շրջանում: Ջերմանավը երկու կցանավեր Էր քարշում ափից 250 մետրի վրա, երբ դրանցից մեկին Է բախվել կատամարանը: Փոքրաչափ նավը վարում Էր դրա սեփականատերը: