Ֆլորիդայում պատանդ վերցված 4 երեխաներին մահացած են գտել
Advertisement 1000 x 90

Ֆլորիդայում պատանդ վերցված 4 երեխաներին մահացած են գտել

Նախօրեին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակչի կողմից պատանդ վերցված բոլոր չորս երեխաները մահացած են հայտնաբերվել։

Ինչպես գրում է Orlando Sentinel պարբերականը, երեխաները եղել են 1, 7, 10 և 12 տարեկան։

Երեխաները պատանդ էին վերցվել Օռլանդոյում գտնվող բազմաբնակարան համալիրներից մեկում։

Իրավապահները դեպքի վայր էին ժամանել ընտանեկան բռնության մասին ահազանգի հիման վրա։ Ոստիկանները փոչձել են ձերբակալել 35-ամյա Հարի Լինդսին, որը երեխաներին պատանդ էր վերցրել։

Սակայն Լինդսը հրաձգություն է սկսել ու ծանր մարմնական վնասվածք հասցրել մեկ ոստիկանի։ Փոխհրաձգությունից հետո տղամարդը փակվել է բնակարանում՝ չորս երեխաների հետ միասին։ Այստեղ են ժամանել նաև ոստիկանության հատուկջոկատայիններ, որոնք փորձել են բանակցությունների մեջ մտնել նրա հետ։ Ըստ պարբերականի հայտնած տվյալների՝ հանցագործն, ի վերջո, ինքնասպանություն է գործել։ Բնակարան ներխուժելուց հետո ոստիկանները մահացած են գտել 4 երեխաներին և Հարի Լինդսին։



Նման նյութեր