Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է 4 տարվա ընթացքում լուծել քրդական հարցը, իսկ չլուծելու դեպքում հեռանալ քաղաքականությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը:
Անդրադառնալով Թուրքական իշխանությունների կողմից իրաքյան Քանդիլում քրդերի դեմ իրականացվող գործողություններին՝ Քըլըչդարօղլուն նրանց մեղադրել է քրդական խնդիրը լուծել չկարողանալու մեջ:
«Եթե չկարողանամ քրդական հարցը 4 տարվա ընթացքում լուծել, ապա կհեռանամ քաղաքականությունից: Դուք 16 տարի իշխանության գլխին եք, կարողացե՞լ եք, արդյոք, լուծել այդ հարցը: Ես կարծում եմ, Քանդիլի գործողությունները կապված են ընտրությունների հետ: Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) արդեն քանի տարի է Քանդիլում է, ինչո՞ւ չեք գործողություններ իրականացրել»,-դիմելով իշխանություններին՝ ասել է Քըլըչդարօղլուն: