«Այ հիմա հասկացա, թե ինչու ՀՀ վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը մնաց իր տեղում»
Advertisement 1000 x 90

«Այ հիմա հասկացա, թե ինչու ՀՀ վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը մնաց իր տեղում»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ հավակնում է առաջիկա արտահերթ ընտրություններում ստանալ 50%+1 ձայներ:

Այսօր «Հրապարակ» օրաթերթում տրված հարցազրույցում, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը հավակնում է ստանալ 49%+1 ձայներ: Դե Նիկոլ Փաշինյանն ապրիորի ունի 75-80 %+1: Քանի որ ավանդույթի համաձայն պարլամենտի միակ ընդիմությունը պետք է ունենա 7-8 %+1, ապա ՀՀԿ-ն, որպես միակ ընդդիմություն, երևի հենց այդքան էլ կստանա: ՀՅԴ արդեն 130 տարի է իր անփոփոխ 5-6 %+1 ունի: «Ելք»-ն առանց «Քաղպայմանագրի» ևս մի 10-15 %+1: ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ՕՐՕ-ն՝ вот Вам еще два места +1:

Փաստորեն Նոր Հայաստանի վիճակագրությունը շատ չի տարբերվում հին Հայաստանի վիճակագրությունից: Այ հիմա հասկացա, թե ինչու ՀՀ վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը մնաց իր տեղում»:



Նման նյութեր