Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմը համալրում է նոր կադրերով: Ի դեպ նշենք, որ մարզպետը իրեն շրջապատելու է երիտասարդներով: Մարզպետի օգնական է նշանակվել Ռիմա Հարությունյանը, ով Աբովյան քաղաքից է, ՔՊ կուսակցության անդամ: 2016-2017թթ. եղել է մարքեթոլոգ Հայաստան տեղեկատույում: 2017-2018թթ. «Կոտայք» ՋՕԸ-ում աշխատել է տվյալների հավաքագրման օպերատոր, իսկ 2017 թվականին ԱԺ ընտրություններում եղել է Ռ.Պետրոսյանի շտաբի անդամ:
Մարզպետի տեղակալ կնշանակվի Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է: Այսօր իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Առնակ Ավետիսյանը նշանակել է Կոտայքի մարզպետի տեղակալ։ Նա եւս Աբովյան քաղաքից է: Մարզպետի տեղակալներից միայն ՀՅԴ-ական Մուշեղ Մանասյանը աշխատանից ազատման դիմում չի գրել: Այն հարցին, թե կմնա՞ իր պաշտոնում, թե՞ ազատման դիմում կգրի, Մուշեղ Մանասյանն ասաց. «Ազատման դիմում չեմ գրել, ժամանակը ցույց կտա»:
եզ հասած տեղեկություններով, Կոտայքի մարզպետարանում կրճատումներ կլինեն, եւ տասնյակից ավելի թափուր աշխատատեղերի մրցույթ կահայտարարվի: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ թափուր աշխատեղերի համար կհայտարարվի մրցույթ, եւ այդ մրցույթը լինելու է բաց, կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք. «Այսուհետ չի լինելու ծանոթ, բաերկամ, խնանմի հասկացությունը: Այդ փուլն արդեն անցյալում է», -իր խոսքում ընդգծել է նորանշանակ մարզպետը:
Նելլի Կարապետյան