Դավիթ Գրիգորյանի գրառումը. «Շուրջ 3.5 ամիս Վաշինգտոնի լավագույն հիվանդանոցներից մեկում բուժում ստանալուց հետո Իգորը 2 ժամ առաջ բռնեց տուն վերադարձի ճանապարհը: Վիճակը դեռ ծայրաստիճան ծանր է, այնպես որ մինչև վերջին րոպեն հարց կար՝ «ուղարկե՞նք, թե՞ ոչ»: Բայց ինքը հաղթեց: Մի օր, մայիսի սկզբի բազմամարդ ցույցերի նկարահանումները հետս նայելուց հետո ինձ հարցրեց՝ «Ի՞նչ ենք անում այստեղ. մենք պիտի այնտեղ լինենք հիմա»:
Երկուսիս դեպքում էլ գիտեի, թե «ինչ ենք անում», բայց ձայն չհանեցի: Այդ օրվա վերջում ի՛նձ էլ, իր եղբո՛րն էլ ասաց, որ որոշել է վերադառնալ հայրենիք… կիսատ թողնելով իր բուժումը, որն այնքան դժվար տրվեց և կարող էր իրեն իրոք անդունդի եզրից ետ բերել: Հիմա դեռ անդունդի եզրին է, թերևս մի փոքր ավելի կայուն և լի տուն վերադառնալու բուժիչ ցանկությամբ»:
Մեր Իգորը մեր բոլորի սիրո ու օգնության կարիքն ունի, ժողովուրդ: Իմ և իր եղբոր ընտանիքները կշարունակեն իրեն օգնել, բայց հիմա դուք եք իրեն ավելի մոտ լինելու և կարողանալու հասնել նեղ ժամերին (իր կարիքները շատ են): Մենք հեռու ենք, իսկ դուք մոտ: Խելոքներից ինչ որ մեկը կարծես ասել էր որ երկիրն ու ժողովորդը այնքան են մեծ, ինչքան իրենց նվիրյալներին թև ու թիկունք կանգնելու իրենց ցանկությունն ու կարողությունը: Իգորը մեր անկախության և երկրի կայացման համար բացարձակ ոչինչ չի խնայել: (Այսօրվա իր առողջական վիճակը դրա վառ ապացույցն է, ցավոք): Հերթը մերն է՝ ցույց տալու թե իրեն մի քանի տարի ավել կյանք պարգևելու համար մենք ինչ չենք խնայի»: