Պուտինի ակնարկը Ալիևին
Advertisement 1000 x 90

Պուտինի ակնարկը Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը, ի թիվս այլ երկրների ղեկավարների,  Մոսկվա է ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացմանը մասնակցելու համար:

Ողջույնի խոսքում Պուտինը ուշագրավ ակնարկ է արել Ալիևին.

«Հուսով եմ դուք օգտակարությամբ և հետաքրքրությամբ կանցկացնեք ժամանակը Մոսկվայում: Հետաքրքրությամբ, որովհետև ելնում եմ նրանից, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակարությամբ, որովհետև այստեղ են մեր շատ գործընկերներ, շատ երկրներից, և կա նրանց հետ խոսելու, հանդիպելու, ինչ որ մեկի հետ ծանոթանալու հնարավորություն», -ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Մոսկվա է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին Պուտինն այսօր արդեն հյուրընկալել է Կրեմլում: Նիկոլ Փաշինյանի այցը ևս պայմանավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությամբ:

Վ. Պուտինն, ամենայն հավանականությամբ, Ալիևի հետ հանդիպմանը կատարած ակնարկով նկատի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ նրա ոչ պաշտոնական ծանոթությունը:

Վ. Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը նաև ասել է, որ երկկողմ հարաբերությունների հետ կապվակ քննարկումների հնարավորություն կունենան օգոստոսի 30-ին, երբ Ալիևը այցելի Ռուսաստան:

Զարուհի Մարտիրոսյան



Նման նյութեր