Հաղորդավար, երգահան Մարինա Թագակչյանի հրապարակումը.
Մի նեղացրեք արվեստի մեր նվիրյալներին… Ինձ, եթե չեն սիրում, ապա իմ ուղղամտության և ճշմարիտը բարձրաձայնելու համար… Եթե կա տրամաբանական և հիմնավորված սխալ՝առաջինը ես դա կասեմ,սիրելիներս, չկասկածեք:
Նունե Եսայանն իմ մտերիմը չէ, ուստի չեմ կարող չնշել, որ նա բարձր արժեքների տեր կին է՝ թե որպես արվեստագետ, թե իբրև քաղաքացի: Չեմ տեսել այդչափ աշխատասեր երգչուհու և այդքան զուսպ անձնավորության, որքան Նունեն է:
Ինչ վերաբերվում է կոչմանը՝ դա իր քրտնաջան աշխատանքի դիմաց արժանի պետական պարգևն է: Նախկին նախագահն իր հոր տանից չի բերել այն, այն ժողովրդի և պետության կողմից՝ բազում տարիների արժանի վաստակ է: Մի անձնավորեք, քանզի Նունեն և իր նման սակավ մարդիկ ծառայում են մեր մշակույթի զարգացնանն ու տարածմանն ամբողջ աշխարհում, ամրագրելով հայի անունն ու մեր՝ ֆոլկլորի և ստեղծագործողներիս աշխատանքները ներկայացնելով՝ որպես Հայի, այո հայի, այլ ոչ թշնամու անունից, ինչը հաճախ կասկածի տակ է դրվում «հարևանների» թյուր ներկայացմամբ:
Դուք իմ խոսքին մի հավատացեք, պարզապես զգացեք ձեր նուրբ հոգով, չէ որ մենք զգայուն ենք այն հարցերում անգամ, որոնք չենք կարողանում մեկնաբանել: Խնդրում եմ, մի նեղացրեք մեր ազգի՝արվեստի նվիրյալներին:
Հ.Գ. Նունեն իր սեփականության հանդեպ իրավունքի համար է պայքարում՝ պաշտպանելով իր շահերը ինչպես յուրաքանչյուր մարդ, քաղաքացի՝ չնեղացնելով իր ժողովրդին… Այսինքն եթե արտիստ է պետք է իր ներանձնային խնդիրներին լուծում չտա ՞ կամ պահանջ չներկայացնի, ինչ ա մարդիկ կրակ կդարձնեն…
Էէէէ չէ ախր ճիշտ չէ: Ես էլ նման խնդիր ունենայի կուլ չէի գնա, հավատացեք՝ իսկ ով կգնար՞: