Հայաստանում որևէ մեկը երբևէ չի պատժվել կենդանու սպանության կամ խեղման համար. Երևանում շուն կրակելու հերթական դեպքն է գրանցվել. aysor.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում որևէ մեկը երբևէ չի պատժվել կենդանու սպանության կամ խեղման համար. Երևանում շուն կրակելու հերթական դեպքն է գրանցվել. aysor.am

Երևանում կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է գրանցվել:

«Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունն օրերս ահազանգ է ստացել Աջափնյակ թաղամասի Աշտարակի խճուղի 2 բ հասցեից ու տեղում գտել մոտ մեկ տարեկան շան, որը քայլելու հետ խնդիրներ ունի:

«Մեզ ահազանգողները նշել էին, որ շունը, հավանաբար, մեքենայի տակ է ընկել, սակայն նրան կլինիկա բերելուց ու ռենտգեն անելուց հետո պարզվեց, որ կենդանուն կրակել են ու պարկուճը դիպել է հենց ողնաշարին, ինչի հետևանքով էլ նա հենաշարժողական լուրջ խնդիրներ ունի ու այլևս չի կարողանա ինքնուրույն քայլել», – Aysor.am-ին պատմեց «Փոուզիթիվի» համահիմնադիրներից Աննան:

Սա կենդանու հանդեպ հրազենի կիրառման առաջին դեպքը չէ Երևանում, առավել ևս` Հայաստանում և, հավանաբար, կլինի նաև ոչ վերջինը, քանի որ Հայաստանում «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք չկա:

Փոխարենը կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժն ամրագրված է  ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը):

Այն նախատեսում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ամբողջությամբ՝ aysor.am