Խնդիրը լուրջ խնդիր է, և կապված է սոցիալական մեծ շերտի հետ։ Անդրադառնալով` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի թեմային Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ»-ի ակտիվ առաջնորդներից էր։ Իր այս դիրքորոշումը համարում եմ արժանապատիվ և սկզբունքային, որովհետև մարդն այդ պատճառով հրաժարական տվեց։ Նա գերակա համարեց իր դիրքորոշումը, քան նախարարի պաշտոնը»,- ասաց Բոզոյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ երկրներ են գնացել այս ճանապարհով, ու գնացել են ոչ անցումային փուլում գտնվող երկրները։ Սովորաբար, մեր նման երկրներում նման ռեֆորմներ չեն անցկացվում։