«Հարությունյան Գագոյի ախպերն էլ վերանշանակվեց: Այո, չոնչուրիկներ ջան, ձեր հեղափոխությունը հաղթել ա…))»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը՝ վերանշանակվել, իսկ Արամ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանը ազատվել է պաշտոնից։
Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ 2016 թվականին՝ երբ լրանում էր ԱԱԾ այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, խոսվում էր, որ հենց Արզուման Հարությունյանն է հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին, և հենց նա էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը։