Դոկտորը՝ ԲՈՀ-ի ղեկավարի մասին. «Գործերս չեմ տա հաստատելու տկլոր տղամարդու հետ նկարվողին». aravot.am
Advertisement 1000 x 90

Դոկտորը՝ ԲՈՀ-ի ղեկավարի մասին. «Գործերս չեմ տա հաստատելու տկլոր տղամարդու հետ նկարվողին». aravot.am

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում փաստեր բերեց Գիտության պետական կոմիտեի վերանշանակված նախագահ Սամվել Հարությունյանի գործունեության վերաբերյալ՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, իր յուրայիններին հովանավորելու մեջ:

«Տասնյոթ անգամ նույն մարդիկ՝ Հրանտ Ավանեսյանն ու Ռուբեն Աղուզումցյանը դրամաշնորհներ են ստացել և նրանց նվիրվել է մեկական լաբորատորիա:

Փաստերը ցույց են տալիս, որ սրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են, որ նա գնացել է կրիմինալ քայլերի… Այդ մարդիկ, ստացել են մեկ տասնյակից ավելի դրամաշնորհներ»,-հայտարարեց Խուդոյանը:

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը նշեց, որ Լիլիթ Արզումանյանին հեռացնելը ցնցել է գիտնականներին: «Նա վերին աստիճանի ազնիվ է և մարդկային: Նա կոռուպցիայից հեռու է, նվիրյալ»,-ասաց Անահիտ Տոնոյանը: Նրա խոսքով, անգամ մերժված ատենախոսությունների հեղինակները չեն կարող Լիլիթ Արզումանյանին մեղադրել կոռուպցիայի մեջ:

Տիկին Տոնոյանը ԲՈՀ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանն  էլ անդրադարձավ: «Գուցե շատ տաղանդավոր է, բայց փորձ չունի, լավ կլիներ, որ որոշ ժամանակ Լիլիթ Արզումանյանի ձեռքի տակ աշխատեր: Եթե իրեն պետք է նշանակեին, լավ կլիներ, որ իր նկարները նախապես մաքրեր: Հիմա եթե ես նատուրալիստ եմ և գտնում եմ, որ պետք է տկլոր ման գալ, այդպե՞ս պետք է ման գամ և բոլորին պարտադրեմ ընդունե՞լ ինձ: Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը: Ես չեմ ընդունում նման բաներ, չէ՞ որ կա հոգեբանական տարրական կուլտուրա»,-ասում է Անահիտ Տոնոյանը:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր