«Մի կողմից՝ ոստիկանը չի թողնում, մյուս կողմից՝ թաղի տղաներն են գումար ուզում» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մի կողմից՝ ոստիկանը չի թողնում, մյուս կողմից՝ թաղի տղաներն են գումար ուզում»

Այսօրվա Գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա դիմեց ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին՝ հրատապ թույլ տալ, որ այս սեզոնին բնակելի շենքերի բակերում առևտուր կազմակերպեն. «Որովհետև հիմա եթե գյուղացին փորձում է դա անել, մի կողմից՝ ոստիկանը չի թողնում, մյուս կողմից՝ թաղի տղաներն են գումար ուզում։ Այնպես որ, ամեն ինչ պետք է անենք, որ գոնե այս սեզոնը հարթ անցկացնենք, հայ գյուղացին գումար աշխատի, վարկերը փակի։ Շնորհակալ ենք, որ տուգանքները հանվեցին, կառավարությունը լավ քայլ արեց, բայց այն ռեֆորմները, որ պետք է արվեն գյուղատնտեսության ոլորտում, այսօր կառավարությունում այդ մարդը չկա, գոյություն չունի։ Այստեղ խորը մասնագիտական գիտելիքներ են պետք, ցավոք սրտի,  ունենք մի ղեկավար, որը մասնագիտությամբ չի համապատասխանում մեր բնագավառին, լավ կլիներ՝ ինքը հասկանար՝ դա իր տեղը չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Անի Քեշիշյան