Բրիտանացի հեռուստադիտողներն արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին նկատել են Britain’s Got Talent տաղանդների շոուի եզրափակիչի հեռարձակմանը: Այցելուները, որոնք զարմանալիորեն հիշեցնում Էին կայսերական ընտանիքի անդամներին, համընդհանուր ուշադրություն են գրավել անբնական միմիկայով ու ժեստերով: Ցանցի օգտատերերը որոշել են, որ նրանց փոխարինել են կիբորգներով:
Հեռուստահաղորդման դրվագներից մեկը հայտնվել Է YouTube-ում և մի քանի օրվա ընթացքում հավաքել ավելի քան 120 հազար դիտում: Օգտատերերը մեկնաբանությունների մեջ այն ենթադրությունն են արել, որ նորապսակների հետ ինչ-որ բան Է պատահել:
«Նրանք Մեգանի հետ ինչ-որ բան են արել»,-անհանգստացել են հանդիսականները: «Արքայազն Հարրիի դեմքը նույնպես չի շարժվում: Ոչ ոք չի շարժվում: Մարդկանց նայեք հետևի կողմից: Ի՞նչ Է տեղի ունենում»,- նրանց արձագանքել են մյուսները: Հանդիսականներին հատկապես վախեցրել են հայտնիների «անկենդան» հայացքները: Ավելի ուշ Metro հրատարակությունը պարզել Է, որ զույգի անկենդան լինելն արդարացված Է եղել. իսկական Հարրիի և Մեգան Մարքլի փոխարեն շոու Էին այցելել մոմե ֆիգուրները՝ մադամ Տյուսսոյի թանգարանից: Այս կերպ նոր ցուցանմուշներն առաջին անգամ ներկայացվել են հանրությանը: