Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

Ադրբեջանցի ակտիվիստներն ի պաշտպանություն  Ադրբեջանում գործող ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի բողոքի ակցիա են իրականացրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ակցիան իրականացվել է հունիսի 14-ին՝ Իլգար Մամեդովի ծննդյան օրը:

Ակցիայի մասնակիցները երկինք են բաց թողել փչովի գնդակներ, ի  նշան ազատության, և որպեսզի դրանք տեսնի նաև Մամեդովը:

Ակտիվիստները վանկարկել են «Հանրապետականները երբեք չեն հանձնվում և ազատություն Իլգարին» կարգախոսները:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

«Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի  դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:



Նման նյութեր