
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էին 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանն էին:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:
Սույն թվականի հունիսի 2-ին նա ազատ է արձակվել: