Արդեն 6-րդ օրն է՝ աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկ Հարությունյանին հայտնաբերել չի հաջողվում:
Հունիսի 11-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որոնվող 14-ամյա երեխային վերջին անգամ տեսել են երեկ՝ հունիսի 13-ի առավոտյան, Արագած գյուղում, գյուղացիներն հայտնել են, որ տղային տեսել են ծառի տակ քնած:
Մեր տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, երբ 14-ամյա Հայկը հեռացել է տանից և կորել: Նա պարբերաբար դուրս է եկել տանից, երբեմն հարևաններն են գտել և երեխային հանձնել ծնողներին: Իսկ վերջին դեպքն էլ տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 24-ին. երեխային հայտնաբերել են Նորագավիթում, ոստիկանները նրան հանձնել են ծնողներին: Դեպքեր են եղել, երբ ծնողները երեխայի կորելու վերաբերյալ անգամ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել:
Մեր զրույցում Հայկի եղբայրը՝ Գոռը, հաստատեց, որ Հայկը էլի էր հեռացել տանից, սակայն սա միակ դեպքն է, երբ երեխային օրերով հնարավոր չի լինում գտնել: Գոռը տեղեկացրեց, որ եղբոր կորելուց հետո՝ մեկ ժամ անց ծնողներն արդեն ոստիկանությունում են եղել՝ միանգամից տեղեկացրել և որոնողական աշխատանքները սկսել:
Նշենք, որ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես.
Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 00446633 (Անի):
Արարատի, Արտաշատի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան):
Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն):
Ամբողջությամբ՝ armtimes.com