Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը haqqin.az–ի հրապարակմանը.
«Մինչ ՌԴ նախագահ Պուտինը յուր սեղանի համար ծիրանի պատվեր է տալիս, իսկ վարչապետ Փաշինյանը՝ Մոսկվայից լայվով պատշաճ ու կազմակերպված ծիրան արտահանելու հանձնարարական, տխրահռչակ Խրամչիխինը, անխուսափելի համարելով պատերազմը, ավելին՝ վաղ պատերազմը համարելով Հայաստանի օգտին /իբր հիմա հայերն ավելի էժան կպրծնեն/, պատերազմի հոլիվուդյան սցենարներ է քննարկում Ալիևի աշխատակազմի պատի թերթում, Պոլոնեզի ու Իսկանդերի համեմատական առավելություններ վկայակոչելով /հօգուտ Պոլոնեզի/։ Դե դուք ասեք, թե ինչ եզրակացություններով կարող է Մոսկվայից վերադառնալ Պուտինի սեղանին պոմիդոր առաքելու պատվեր ստացած Ալիևը։ Միայն թե չասեք, թե ինչու ենք բանի տեղ դնում Խրամչիխինին, ինչպես 2016թ. ապրիլյան պատերազմից շաբաթներ առաջ։ Հարամ բան կա այս ամենում… Իրավիճակին ու մարտահրավերներին ադեկվատ լինելը չէր խանգարի…»: