
Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը դարձավ ԱԱ-2018-ի դեռևս ամենադիտարժան, դինամիկ և գոլոռատ հանդիպումը:
Թիմերը ոչ-ոքի խաղացին` 3:3: Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Այսպիսով Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարը դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում 4 Աշխարհի առաջնություններում:
Նա առաջին գոլը խփել է 2006 թվականի Աշխարհի առաջնությանը: Ավելի վաղ նման ցուցանիշի էին հասել Պելեն, Ուվե Զելերը և Միրոսլավ Կլոզեն: