
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:
«Կան երկու ֆուտբոլիստներ, ովքեր այժմ մյուսներից ավելի բարձր են գտնվում՝ Մեսսին և Ռոնալդուն:
Լինելով համեստ մարդ՝ կարող եմ ասել, որ ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ, քանի որ Կրիշտիանուն և Լեոն այլ մոլորակից են:
Չեմ ցանկանում լինել լավագույնը, այլ նպատակս է աշխարհի չեմպիոն դառնալը:
Այդ տիտղոսը բոլորիս երջանիկ կդարձնի»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը: