Ես Դավիթ Գյուրջինյանն եմ… vnews.am
Advertisement 1000 x 90

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ… vnews.am

Երբ ես 18 տարեկան է… առատ մազեր ունեի, ճիպոտ տղա էի, շատ լուրջ էի, նաև կենսախինդ (իսկ խելքի մասին չխոսեմ):

Տարիները մարդուն սովորեցնում են… հարազատ լինել իր էությանը:

Անարդարության դեմ պայքարել… սկսել եմ դպրոցական տարիքից կամ գուցե ավելի վա՞ղ, չեմ հիշում:

Լինում են պահեր, երբ… թվում է, թե աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, լինում են պահեր էլ, երբ մտածում ես, թե մղձավանջը վերջ չունի:

Իմ միջի հեղափոխականը… նախահեղափոխական ժամանակներից է գալիս, նա հանգիստ չունի:

Հայոց լեզուն… իմ կյանքն է:

Լեզվի տեսչությունը… պետք է իր գործն աներ և … հեռանար:

Թեպետ… բառը երբ տեսնում եմ, Մովսես Խորենացու այս միտքն եմ հիշում. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ քաջագործություններ են արվել»:

Մաքուր հայերենը մաքրում է հոգին աղբից… ուստի, պարզ է, մաքուր խոսենք և գրենք. աշխարհն այնքա՜ն կսիրունանա:

Իմ միջի լեզվաբանը… շատ անհանգիստ է, ջղագրգիռ. 24 ժամ արթուն է, նույնիսկ երազի մեջ:

Հանուն մեր նյարդերի… լատինատառ և ռուսատառ հայերեն մի՛ գրեք, մարդի՛կ:

Լավ սերունդ ունենալը… մեծապես կախված է մեր ստեղծած պայմաններից, մեր կամքից, մեր անձնական օրինակից:

Բայցևայնպես… երկրագունդը պտտվում է, թեև հաճախ ենք մտածում, որ աշխարհի վերջն է:

Դպրոցներն ու բուհերն… այսօր խոր ճգնաժամ են ապրում, մի բան, որ ցավով եմ ասում:

Նոր Հայաստանը… կերտվում է ամեն օր, քայլ առ քայլ, գուցե նաև վեհերոտ քայլերով, ընկնել-ելնելով, բայց հետևողականորեն:

Իմ միջի լավատեսը… երբեք չի լքել ինձ:

Ես իմ ողջ կյանքում… ջանացել եմ չդավաճանել սկզբունքներիս:

Ու, գիտեք, ամենևին էլ հեշտ չէ… դեմ գնալ հոսանքին, չտարրալուծվել գաղջին:

Ամբողջությամբ՝ vnews.am



Նման նյութեր