Արայիկ Մանուկյանի հրապարակումը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երթևեկության անվտանգության հարցը մշակութային բաղադրիչ ունի և հրաժարվել է վարորդներիս տուգանելու ոստիկանության «ծյունինգ» արած քաղաքականությունից…
Այս խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի:
Հայաստանի բոլոր ավտոճանապարհների ու հատկապես Երևանի ճանապարհների բոլոր գծանշումների հիմքում դրված է կրիմինալ մտածողություն, կրիմինալ փիլիսոփայություն և այստեղ է թաքնված ամբողջ խնդիրը: Բոլոր ճանապարհային նշանները նույնպես այդ մտածողությամբ են դրված: Լուսաֆորային կարգավորումները նույնպես այդ մտածողությամբ են և այլն:
Կարծեմ ոստիկանությունը համապատասխան հանձնաժողով ունի. հավաքվեք, քննարկեք, գծանշումներն ուղղեք, որոշ գծեր մի քիչ կարճացրեք, որոշ գծեր ճիշտ տեղերում դրեք, սեկցիաներ ավելացրեք լուսաֆորներին, կանգառները մի քիչ հետ ու առաջ արեք, տաքսիների, երթուղայիններիը հարցը լուծեք և այլն, և այլն ու կտեսնեք, որ մարդիկ էլ չեն տուգանվի:
Այդ կրիմինալ մտածողության հետևանքում ուղղակի հնարավոր չէ մեքենան օրենքով վարել: Ոնց վարում ես՝ տուգանվում ես: Տուգանելու համար են կառուցել ցանցը: Հենց որ ուղղեք, արագաչափերն ավելացրեք, տեսախցիկներն ավելացրեք: Վստահ եմ, ոչ մեկ չի բողոքի:
Բայց ոնց որ մի տեսակ տուգանելուց բացի, չգիտեք ուրիշ ինչ անեք…