NEWS.am STYLE-ը շարունակում է «Առաջին անգամ» խորագրում ներկայացնել հայտնիներին՝ բացահայտելով նրանց կյանքի հետաքրքիր դրվագներից մի քանիսն առաջին անգամ:)
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլև իրեն բնորոշ չափազանց անկեղծությամբ: Դե, իհարկե, խոսքը Սոնա Շահգելդյանի մասին է:)
Սոնա, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:
Ճիշտն ասած՝ այդպես չէի որոշել դառնալ երգչուհի: Իմ ընտանիքի անդամները բոլորը երաժիշտներ են` սկսած իմ պապիկից. նա վաղ հասակում մահացել է, բայց ես նրանից ժառանգել եմ այդ երաժշտական օժտվածությունը: Դա, իհարկե, նաև Աստծո շնորհն է: Մայրս էլ նվագում է, երգում է, մորաքույրս էլ, մորեղբայրս՝ Արմեն Շահգելդյանը, որը ֆուտբոլիստ է… Ես 6 տարեկանից երգել եմ «Արևիկ» համույթում ու ծնողներս արդեն գիտեին, որ ես դառնալու եմ երգչուհի: Մայրս շատ է ինձ հետևել, շատ խորհուրդներ տվել, մինչ այսօր նա իմ կողքին է, ինչի համար շնորհակալ եմ: Իմ ընտանիքը միշտ եղել է իմ կողքին: Արդեն 32 տարեկան եմ, ինչը նշանակում է՝ 26 տարի արդեն երգում եմ: 11 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում էի երգում:
Գիտե՞ք, կարծում եմ՝ այդ ամեն ինչը պետք է բնությունից ունենաս: Այդպիսի բան չկա, որ փող ունենալով կարողանաս երգել, դա կարճ կտևի:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Առաջինը պատմում եմ ամուսնուս և մայրիկիս, որովհետև նրանց եմ շատ վստահում:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
12 տարեկանում, եթե չեմ սխալվում: Դա դպրոցական սիրահարվածություն էր, որն, իհարկե, լուրջ չեմ ընդունել:) Դա եղել է տարիքին բնորոշ սեր, կամ միգուցե համակրանք: Ասեմ, որ շատերն ինձ էին սիրահարված:
Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
Դե, այդպես չի եղել, որ ես սեր խոստովանեմ: Ինձ են խոստովանել, հետո նոր ես: Եթե չեմ սխալվում, դպրոցական տարիքում էր: Կարծում եմ՝ սիրելն ու սիրահարվելը տարբեր բաներ են:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
12 տարեկանում: Շատ երկրպագուներ եմ ունեցել:
Առաջին հիասթափությունը…
Հիասթափվում եմ, երբ մարդիկ ունենում են մի քանի դեմք, երբ իրենց ճիշտ չեն պահում, քանի որ իրենց բնագավառում չեն լինում… Չեմ սիրում անարդարությունը, երբ մարդիկ չարախոսում են: Երբ պետք է, չեն խոսում, երբ պետք չէ, խոսում են: Ես այդպիսի մարդկանց չեմ սիրում, չեմ շփվում նրանց հետ ու հիասթափվում եմ այդպիսի բաներից:
Ամբողջությամբ՝ style.news.am