Ճապոնական Կիոտո քաղաքում հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ՝ թունավորման ախտանշաններով
Advertisement 1000 x 90

Ճապոնական Կիոտո քաղաքում հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ՝ թունավորման ախտանշաններով

Ճապոնիայի Կիոտո քաղաքում 71 մարդ, այդ թվում՝ դեռահասներ, հոսպիտալացվել են հյուրանոցից՝ թունավորման ախտանշաններով: Տեղական իշխանությունները սկսել են ստուգել միջադեպի պատճառները:

Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը հղում անելով իշխանության ներկայացուցիչներին, չորեքշաբթի բարձր ջերմության ու սրտխառնոցի բողոքներով հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխվել 71 մարդ: Տուժածների թվում են միջնակարգ դպրոցի աշակերտներ, որոնք քաղաք են ժամանել էքսկուրսիայի նպատակով:

Շաբաթ առավոտյան հիվանդանոցում է եղել 19 երեխա:

aysor.am



Նման նյութեր