ԼՂՀ Օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.
«Այսօր հայկական մեդիադաշտը շատ է խոսելու Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի… ներողություն, քաղաքի մասին։
Իմ համոզմամբ Ճարտարը, լինելով բնակչությամբ Արցախի 2-րդ, 3-րդ բնակավայրը, ունենալով հարուստ ավանդույթ ու յուրօրինակ դիմագիծ, բավարար չափով իմացված չէ Երևանյան հանրության կողմից։ Ու եթե դուք չգիտեք Ղուզե Ճարտարի ու Գյունե Ճարտարի հակադրության ու միասնության, կոլխոզի լեգենդար դիրեկտոր Սուրեն Ադամյանի, Ճարտարի «Օպերայի» շենքի մասին, ուրեմն դուք Արցախը ճանաչում եք առնվազն կիսով չափ»։