Նենց եմ ուրախ էս հեղափոխությունից: Իմ արև, որ իմանայի սենց արդյունքներա տալու էլ ավելի ուրախ կլինեի:
Որ ես իմանայի հեղափոխոությունից հետո ֆեյսբուքահայությունը կհասկանա, որ նորմալ այն, որ երկրի ղեկավարը այցի շրջանակում կհանգրվանի հյուրանոցի թանկանոց համարում, ես ընեեենց կուրախանայի:
Որ իմանայի, որ ֆեյսբուքահայության համար սովորական կդառնա, որ երկրի ղեկավարությունը ու պաշտոնյանները պիտի նորմալ ավտոներով ֆռֆռան ու պետության հաշվին ու դա նորմալա, ես ուրախությունից կմեռնեի:
Որ իմանայի ֆեյսբուքահայության համար նորմալ կդառնա երևույթը, որ ԱԱԾ-ն պիտի մուտք գործի ուր ուզի, մասկաներով ու վիդեո անի հրապարակի ու դա նորմալ գործընթացա, ոչ թե մասկի շոու, ես կուրախանայի շատ:
Որ իմանայի մեր ֆեյսբուքահայությունը էլ չի հաշվի էն փողերը, որոնք պաշտոնյաները ծախսում են գհործուղումների վրա ու սրտին ցավ չի տա ու կհասկանա, որ նորմալա պաշտոնյայի այց գնալը ու երբեմն առանց արդյունք հետ գալը, ապա ես Գյումրիից կսկսեի քալել:
Որ էս ամենի արդյունքում բոլորը կհասկանան, որ երկրի ղեկավարը, պիտի լիքը ախրանա ունենա, լավ ավտոյով ֆռա ու դա նորմալա, որ էտ ախրանիյկները ավտոն ու բենզինը պետության հաշվինա ու դա նորմալա: Դաժե ավելին ասեմ` որ Փաշինյանը անցնելուց ճանապրահները փակեր, մեկա էլի նորմալա, դա անվտանգությունա դա ճիշտա: Դա քո երկրի ղեկավարի համարա:
Ախր հասկանում եք սիրելիներս, վերջապես դուք գիտակցում եք, որ ամեն ինչ նորմալա եղել, ամեն ինչ նորմալա ու ամեն ինչ տենց պիտի լինի: Դուք գիտակցում եք, որ սա պետությունա ու պետություն ներկայացնելու համար բյուջեի հաշվին պիտի անեն ու եթե ուզում եք մեր պետության մասին լավ կարծիք ունենան դա նաև պետոթւյան ներկայացուցիչների ներկայանալի լինելուցա կախված:
Ախր ես ուրախ եմ, որ դուք այն ամենը ինչ սարքում էիք շուխուր թեմա, տարածում քննադատում ու քլգում, վերջապես հասկացաք, որ նորմալա:
Այո, ես միշտ ասել եմ ու ասում եմ, տենց էլ պիտի լինի, այո պետության ղեկավարը պիտի միշտ լավ հյուրանոցում մնա, լավ ավտո քշի ու լքը ախրանա ունենա ու բոլորից վերև լինի, քանի որ ինքը ղեկավարա:
Ամեն ինչ նորմա: Ու անորմալա, որ պետության ղեկավարի կամ նախարարի ավտոն գազով աշխատի, կամ ասենք լինի 2000 դոլլարանոց օպել: Դա աննորմալա դա պրիստիժնի չի, դա ճիշտ չի:
Կարճ ասած` ապրեք, որ դարձի եք եկել ու հուսանք գլխներիդ եք տվել, որ առաջ նորմալ երևույթներին աննորմալ էիք նայում, իսկ հիմա գիտակցում եք, որ մենք պետություն ենք ու եթե ուզում ենք ոտ քցենք այլ պետությունների հետ պիտի մեջներիցս ճղվելով էլ լինի մեր ղեկավարներին գլխներիս վրա ման տանք, որ իրանք էլ խզարեն դրսերքում: