Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Դոն Պիպոյի և գեներալ Մանվելի ձերբակալումը բոլորի կողմից շատ ադեկվատ և միանշանակ տրամաբանական է ընկալվել: Եթե կարճ ասենք՝ այդպես էլ պետք է լիներ և դրան էր գնում թավշյա հեղափոխության ողջ տրամաբանությունը: Բացի դրանից՝ պետք է վերջապես հասկանալ, որ անկախությունից հետո Հայաստանում ձևավորվել է բացարձակ այլ պատկերացումներ և ընկալումներ ունեցող մի նոր սերունդը, որն այլևս ոչ մի պարագայում չի հանդուրժելու նախկին արատավոր համակարգի «ֆեյք» կուռքերին:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը դիպուկ ձևակերպում է տալիս այդ ամենին. «Էջմիածնում շատերը չեն հասկանում, որ երկիրն այլևս փոխվել է, իսկ պետությունն իր ողջ ուժով դանդաղ, բայց հետևողականորեն սկսում է կոտրել նախկին համակարգի մնացորդները: Դա վերաբերում է նախկին համակարգի բոլոր ոլորտներին:
Պետության դեմ պայքարելն անիմաստ է: Պետությունը միշտ հաղթում է: Եվ հիմա էլ հաղթելու է: Այսօրվա ձերբակալություններն ազդանշան են մնացած բոլորին, ով բոլորովին այլ գիծ է որդեգրել քան այն ամենն՝ ինչ եղել է նախկինում: Հայաստանում հանրային համակարգային նոր բուրգ է ձևավորվում: Եվ հին բուրգի հոգևարքային ցնցումներն են այն` ինչ տեսնում ենք այս օրերին Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, որ տարբեր ուժերի ֆեոդալական բդեշխության էր վերածվել»: