Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկով, բախվում են տարածված մի երևույթի՝ տհաճ հոտ ոտքերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս խնդիրը կարող է մի քանի պատճառներով առաջանալ։ Շատերը խնդիրներ են ունենում առատ քրտնարտադրության հետ, մյուսների դեպքում խնդիրն ամբողջ օրը նույն կոշիկների մեջ անցկացնելն է։ Առատ քրտնարտադրության դեպքում բակտերիաները հեշտությամբ բազմանում են, և տհաճ հոտ է առաջանում։ Մյուս դեպքում խնդիրը կապված է հիգիենայի հետ։ Այս միջոցը բոլոր դեպքերում էլ կարող է օգտակար լինել։ Պրոցեդուրան, որը մի փոքր տարօրինակ է, իրականում շատ օգտակար է։
Ձեզ անհրաժեշտ է
- 4 բաժակ տաք ջուր
- 5 պարկ սև թեյ
Մեծ ամանի մեջ տաք ջուր լցրեք, թեյը դրեք դրա մեջ, թողեք թրմվի 20 րոպե։ Ոտքերը դրեք ջրի մեջ և թողեք 30 րոպե։ Պրոցեդուրան կրկնեք ամեն օր՝ 10 օրվա ընթացքում։
Այս խնդրից ազատվելու ևս մեկ տարբերակ կա։ Ոտքերը դրեք կերակրի սոդայով ջրի մեջ ամեն օր՝ մինչ գուլպա և կոշիկ հագնելը։ Պրոցեդուրան կրկնեք 2-3 շաբաթ։ Սոդան կանհետացնի տհաճ հոտը և կպայքարի բակտերիաների առաջացման դեմ, որոնք խթանում են քրտնագեղձերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը