
Մեքսիկայի աշխարագրական և մթնոլորտային ինստիտուտը երկրաշարժ է ֆիքսել Մեքսիկաjում, Իրվինգ Լոզանոյի` Գերմանիայի դարպասը խփած գոլից հետո:
Երկրաշարժի հավանական պատճառը մեքսիկացի երկրպագուների թռիչքն է գոլի ժամանակ:
«Մեր սեյսմիկ ցուցիչները Մեքսիկայում երկրաշարժ են ֆիքսել, որը բնածին չէ: Սա արհեստական երկրաշարժ է, որն առաջացել է երկրպագուների ուրախության արդյունքում»,- հայտարարել է աշխարհագրական և մթնոլորտային իստիտուտը` «թվիթերյան» պաշտոնական էջի միջոցով:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հավաքականը կարողացավ 1:0 հաշվով հաղթել գործող աշխարհի չեմպիոններին` Գերմանիայի հավաքականին: