Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Շվեյցարիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Ռոստովում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Կոուտինյոն գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը:
Հաջորդ տուրում Բրազիլիայի մրցակիցն է լինելու Կոստա Ռիկան, իսկ Շվեյցարիան կմրցի Սերբիայի հետ: