Սամվել Մարտիրոսյանի հրապարակումը.
«Իմ շատ ընկերներ գրել են, որ գիշերը չեն քնել Մանվելի տանը տեսածներից հետո։ Հատկապես Սփյուռքից շատերը, ով ամենը անում էին ապրիլին 2016-ի, որ օգնեն բանակին։ Իսկապես, բարդ է մարսել նմանը։ Բայց էս ամենը շատ ավելի «ուրախալի» է։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ Մանվելը գիշերներով թաքուն իրա ուսերի վրա չի բերել էս ամենը տուն։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ, ՀՀ-ում և Արցախում թաթախված են էս զգուշյոնկի մեջ։ Հասկանալի է, չէ՞, որ բանակի ղեկավարությունում կային մարդիկ, որ տեղյակ էին։ Որ ԱԱԾ ու ոստիկանությունում տեղյակ մարդիկ կային։ Որ երկրի ամենաբարձր աթոռների վրա նստած տեղյակ մարդիկ կային։ Որ սա միայնակ գերմանամուկի անձնական թալան չի եղել»: