Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով. Արայիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակումը.

Ինստիտուցիոնալ հիշողությունից

2016 թվականի ապրիլն էր։ Հրազդանում հայտարարված էին քաղաքապետի ընտրություններ։ Առաջադրված էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սասուն Միքայելյանը և Հանրապետականից Արամ Դանիելյանը։ Պատերազմի առաջին օրերին դադարեցրինք քարոզչությունը, իսկ Սասուն Միքայելյանը մեկնեց ճակատ։ Պատերազմի բուն գործողություններից մի քանի օր անց քարոզարշավը վերսկսվեց։ Այդ օրերին մի առանձնահատուկ զգացում կար սահմանի տղեքի սխրանքից։ Ու այդ զգացումից ելնելով էլ մտածում էի, որ վերջ, սրանք դասեր քաղած կլինեն։ Էդ համատարած թալանից հետո, ինչի հետևանք էին նաև մեր կորուստները, ՀՀԿ-ն կանգ կառնի ու կասի՝ սկսում ենք նոր էջից. ոչ մի կեղծիք, ոչ մի ընտրակաշառք։

Բայց ընտրությունից երկու օր առաջ սկսվեեեց։ Ու ամենաողբերգականը մի տեսարան էր, որը կյանքում չեմ մոռանա։ Հանրապետականի թեկնածուի շտաբերից մեկում, ըստ ահազանգի, ընտրակաշառք էին բաժանում։ Վազելով գնացինք այնտեղ, մտանք ներս։ Մի քանի մարդ ինչ-որ գումարներ ձեռքներին արագ արագ դուրս եկան շտաբից։ Մենք աղմուկով առաջ գնացինք՝ որ թե՝ էս ինչ եք անում, այսքանից հետո ոնց կարելի պղծել տղեքի արածը, որոնք պայքարել են մեր պետության համար, ՀՀԿ շտաբի պետը ցույց տվեց ինչ-որ արկղեր ու ասաց՝ ոչ մի ընտրակաշառք, մենք այստեղ ապրիլյան պատերազմի համար օգնություն ենք հավաքում։ Մենք այս ամենը բարձրաձայնեցինք՝ ոչ մեկը չարձագանքեց։ Անճարությունից չգիտեինք ինչ անել։ Ու այս դեպքում ընտրությունները չէր խնդիրը։ Այլ այն, որ սրանք էն գլխից էին վաճառել պատերազմը…

ԴՈՒԽՈՎ