Արման Հնագետյանի հրապարակումը. «Շահ Աբասը (հավանաբար) գերված լինելով Խոջա Պողոսի կնոջ գեղեցկությամբ տանում է նրան իր հարեմը: Տարիներ անց կինը կարողանում է վերադառնալ Խոջա Պողոսի մոտ, սակայն ամուսինը նրան չի ընդունում, այլևս անմաքուր համարելով: Այստեղ կինը դիմում է անձնազոհ քայլի. կրկին գնում է Շահ Աբասի մոտ և վերջինից կարողանում խոշոր չափի գումար վերցնել: Վերադառնալով հայրենի գյուղ նա այդ գումարով կառուցում է այս եկեղեցին՝ իր հիասքանչ շքամուտքով, որի բարավորի վրա հիշատակվում են Խոջա Պողոսը և իր որդիները:
Սյունիք, Լոր գյուղ»: