Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում պատգամավորի պաշտպան Կարո Քամալյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը թոքի քաղցկեղով վիրահատվել է արտասահմանում, ինչպես նաև շաքարային դիաբետ հիվանդությամբ ունի ինսուլինային կախվածություն:
«Երեկ պատգամավորը հարցաքննությունից հետ ստացավ համապատասխան բժշկական օգնություն: Նա նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի»,- ասաց պաշտպանը:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:
Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: