62 տարեկանում Ավստրալիայի հարավի Պերտ քաղաքի կենդանաբանական այգում մահացել է մոլորակի ամենատարեց օրանգուտանը: Այդ մասին հաղորդվում է կենդանաբանական այգու պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Պուան անունով սումատրական էգ օրանգուտանին անասնաբույժների զննումից հետո քնեցրել են ծերանալու հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդել նրա կյանքի որակի վրա, ասված է հաղորդագրության մեջ: «Միշտ էլ դժվար է նման որոշում ընդունել ցանկացած կենդանու համար, բայց դա ճիշտ որոշում էր և արժանավայել վախճան տարեց տիկնոջ համար»,-հայտարարել է պրիմատների բաժնի վարիչ Հոլլի Թոմփսոնը:
Կենդանաբանական այգում նշել են, որ գերազանց բուժօգնության շնորհիվ Պուանը կարողացավ ապրել մինչև 62 տարեկան, ինչը գերազանցում է ազատության մեջ նրա տեսակի կյանքի սովորական տևողությունը: Վայրի բնության մեջ օրանգուտանները հազվադեպ են անցնում 50 տարեկանի սահմանագիծը, նույնիսկ եթե սպառնալիքների չեն ենթարկվում: 2016 թվականին Պուանին Գիննեսի ռեկորդների գրքում են գրանցել որպես աշխարհում ամենատարեց սումատրական օրանգուտան:
Երկարակյացը մեծ սերնդի մայր է դարձել. նա ունեցել է 11 ձագ: Այժմ նրա 54 հետնորդներ ապրում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում և Սումատրայի ջունգլիներում: Պուանը կորցրել է երկու դուստրերի ու չորս ծոռների: Նյարու անունով նրա ծոռն այսօրվա դրությամբ վերջին օրանգուտանն է, որին բաց են թողել ազատության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Yesterday the Zoo family farewelled Puan, the oldest orangutan in the world, due to age related complications.
Rest in peace Puan, may you climb happily in the jungles of the sky. https://t.co/C4vQwSA8Al
Music by https://t.co/9EoIadZyGb pic.twitter.com/y0c9GTqb1I— Perth Zoo (@PerthZoo) June 19, 2018