Թբիլիսիում տեղատարափ անձրևից փողոցներում գետեր են գոյացել և ծառեր տապալվել
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում տեղատարափ անձրևից փողոցներում գետեր են գոյացել և ծառեր տապալվել

Տեղատարափ անձրևը վերստին խնդիրներ Է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում Է ստացվել:

Ամենաշատ կանչերն ստացվել են Վրաստանի մայրաքաղաքի երկու շրջաններից՝ Գլդանի Նաձալադևիից և Իսանի Սամգորիից: Առատ տեղումների պատճառով փողոցներում գետեր են գոյացել, ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ: Իսկ սաստիկ քամին տապալել Է ծառեր և վնասել Էլեկտրահաղորդման գծերը: Սաստիկ անձրևի հետևանքով ջրով Է ողողվել նաև «Գալերի» առևտրական կենտրոնի ստորգետնյա կայանատեղը Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելիի պողոտայում:

Նախնական տվյալներով՝ ջուրը լցվել Է առևտրական կենտրոնի մի քանի խանութներ: Բացի դրանից, կազմալուծվել Է ավտոտրանսպորտի երթևեկությունը քաղաքի ծայրամասի Վարկետելիի շրջանի կամրջի մոտ: Կրկին բարդ իրավիճակ Է առաջացել մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքում: Ստորգետնյա անցումում մի քանի խանութներ ողողվել են ջրով, հաղորդել Է Sputnik-ը:



Նման նյութեր