Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի և Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքն ընդգծում Է, որ դա 102 տարվա ընթացքում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամի առաջին այցն Է Ռուսաստան: Հեռուստաալիքը ցուցադրել Է Սարանսկում ցուցահանդես արքայադստեր այցելության կադրերը: Արքայադուստր Տակամադոն Ճապոնիայի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի նախագահն Է: 1998 թվկանից նա եղել Է յուրաքանչյուր՝ աշխարհի առաջնությունում և զոարկցել իր հավաքականին: Հունիսի 21-ին Տակամադոն կմեկնի Կազան՝ Ճապոնիայի հավաքականի մարզաբազա, այնուհետև՝ կուղևորվի Եկատերինբուրգ, որպեսզի անձամբ դիտի Ճապոնիայի և Սենեգալի հավաքականների մրցախաղը: