Թուրքիան Ռուսաստանից գնում Է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված Է: Հունիսի 19-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում: «Մենք Ռուսաստանից գնում ենք C-400 համակարգեր, այս հարցը փակված Է»,- ասել Է նա:
Չավուշօղլուն ընդգծել Է, որ հանրապետությունը մտադիր չԷ «հրաժարվել իր գործարքից, չնայած նախօրյակին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընդունած որոշմանը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին զրկել Թուքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց հատուկ զեկույցի տրամադրման, որը կվերաբերի Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթային համալիրների գնմանը: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հունիսի 14-ին նույնպես Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը որակել Է շանտաժ: Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան «կատարում Է իր բոլոր պարտավորությունները» և ակնկալում Է, որ ԱՄՆ-ը«սահմանված ժամկետում կիրականացնի F-35 կործանիչների մատակարարումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: