Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան
Advertisement 1000 x 90

Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան

Հուլիս – օգոստոսին Վրաստանի սևծովյան առողջավայրերում գները կբարձրանան ինչպես հյուրանոցներում և ընտանեկան տիպի տներում, այնպես էլ ռեստորաններում և սրճարան-բարերում: Այդ մասին գրել է «Ռեզոնանսի»-ն:

Սևծովյան աղողջավայրերն արդեն ընունում են առաջին հանգստացողներին: Ինչպես և անցյալ տարիներին, այստեղ, հիմնականում, առաջատարները Ռուսաստանից, Ուկրաինայից և Բլառուսից ժամանող զբոսաշրջիկներն են: Վրաստանի քաղաքացիներն Աջարիայի առողջավայրերում առայժմ քիչ են: Այս փուլում Բաթումում բնակարանի գինը կազմում է շաբաթական 600-ից մինչև 800 լարի: Քոբուլեթում մեկ սենյակը կարելի է վարձակալել օրական 30-ից մինչև 70 լարիով, իսկ Ուրեքիում՝ 15-ից մինչև 40 լարիով: Ինչ վերաբերում է ընտանեկան տիպի հյուրանոցներին, ապա այնտեղ գներն ավելի բարձր են և հասնում են օրական 120 – 150 լարիի:

«Ըստ երևույթին, ճգնաժամն ազդել է նաև զբոսաշրջիկների վրա: Նրանց մեծ մասը բնավ չի դասվում բարձր եկամուտ ունեցողների սեգմենտին: Ստիպված ենք լինում զիջումների գնալ գնի հարցում: Մենք ջանացել ենք թեկուզև առաջին փուլում գները չբարձրացնել»,- ասել է հյուրանոցներից մեկի սեփանականատեր Թամազ Ջինչարաձեն:



Նման նյութեր