
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի գրառումը.
Հանրապետականը կեղծիքի մի նոր հզոր ալիք արտանետեց այս օրերին: Պարզվեց, որ նրանցից և ոչ մեկը տեղյակ չէր Մանվել Գրիգորյանի օրենքից դուրս գտնվելու մասին, բայց փորձվեիր ժամանակին մի բան ասեիր Մանվելի մասին, Շուշան Պետրոսյանից սկսած աչքերդ կհանեին, իսկ հիմա առաջինը և արտահերթ հանձնեցին իրենց կարգած հերոսին: Ու եթե հիմա անհրաժեշտ լինի հրապարակայնորեն քարկոծել Մանվելին բառիս ուղիղ իմաստով, հանրապետականները դա էլ կանեն: