
Ավարտվեց ԱԱ-2018-ի երկրորդ տուրի առաջին հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Չերիշևը խփել էր Ռուսաստանի հավաքականի երկրորդ գնդակը:
Հիշեցնենք, որ Չերիշևը երկրորդ անգամ է արժանանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Առաջին տուրում Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղում (5:0) Չերիշևը դուբլ էր ձևակերպել և ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: