Զինվորի հաց ուտողները. Արցախը պատասխանեց Սեյրան Օհանյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Զինվորի հաց ուտողները. Արցախը պատասխանեց Սեյրան Օհանյանին. armeniasputnik.am

Ինչպես են 2016 թվականի ապրիլին` պատերազմի թեժ պահին, հավաքված զենքի, զինամթերքի, շտապօգնության մեքենաների ու պարենամթերքի հսկայական ծավալները հասել Մանվել Գրիգորյանի առանձնատուն։ Դավիթ Բաբայանը պնդում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնությունները միջնորդներով չեն հասել Արցախ։

Շնորհազուրկ գեներալ ու ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործում կարող են նոր ու հետաքրքիր հանգամանքներ հայտնվել։ Բանն այն է, որ Գրիգորյանը չէր կարող միայնակ իր առանձնատուն տեղափոխել 2016 թվականի ապրիլին` պատերազմի թեժ պահին, հավաքված զենքի, զինամթերքի, շտապօգնության մեքենաների ու պարենամթերքի հսկայական ծավալները։

Թեև հասարակության վրդովմունքն ու պատգամավորի հասցեին հնչող արտահայտություններն արդարացի են, այդուհանդերձ արժե հարցնել` իսկ ու՞ր էր նայում երկրի այն ժամանակվա ռազմաքաղաքական իշխանությունը, արդյո՞ք  կապ չունի այդ ծավալուն հափշտակության հետ։

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Սեյրան Օհանյանը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ինքն էլ չգիտի` ինչպես է զինվորների համար նախատեսված պարենամթերքը հայտնվել Գրիգորյանի առանձնատանը։ Նրա խոսքով` Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ» կամավորների միությունը մասնակցել է 2016 թվականի մոբիլիզացման միջոցառումներին ու ռազմական հավաքներին։ Համապատասխանաբար, այդ կառույցը կարող էր նույնպես ստանալ աշխարհասփյուռ հայության հավաքած օգնության մի մասը։ Սակայն այն, որ գեներալը կարող էր յուրացրած լիներ այդ ամենը, Օհանյանը չէր կարող իմանալ։

Նախկին նախարարն ընդգծել է նաև, որ համապատասխան ուղղություններով օգնությունը բաշխելու համար հատուկ հանձնաժողով է եղել։

«Դա պետք է ճշտել Արցախի ղեկավարությունից»,- ասաց նախարարը։

Հարց է առաջանում` արդյո՞ք դա Արցախի ներկայացուցիչների վրա պատասխանատվությունը բարդելու փորձ չէ սա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am