Բակուր Մելքոնյանի հրապարակումը.
Վրաստանի մաքսատանը մոտեցավ մի հայ մարդ. «որ խնդրեմ 2 մեշոկ լվացքի փոշի կտանե՞ք, Բագրատաշենում ընկերս կվերցնի»:
Ասեցի՝ ո՛չ: Թարս նայեց ու գնաց, մտքում հաստատ մտածելով, թե էս մարդը ինչ չկամեցող էր: Դե արի էս մարդուն բացատրի, որ ես չեմ պատրաստվում խաբել հայ մաքսավորին, ասելով, որ լվացքի փոշին իմ անձնական օգտագործման համար եմ տանում, որ դու ադրբեջանցուց առած թուրքական լվացքի փոշին բերես Երևան ու ավելի էժան վաճառելով վնասես օրինական ճանապարհով Չինաստանից լվացքի փոշի բերած բիզնեսմենին:
Մարնեուլից Սադախլո ամբողջ ճանապարհին օր օրի ավելանում են առևտրի կետերը, վաճառելով թուրքական լվացքի պարագաններ, միրգ և այլն: Վաճառողները բոլորը ադրբեջանցի են, առևտուր անողները բոլորը հայ: Մեր ձեռքով փող ենք տալիս ադրբեջանցիներին, որ իրենք նորմալ ապրեն Վրացական հողի վրա, մեր սահմանին կպած: Ես պատկերացնում եմ, թե քանի ադրբեջանական ընտանիք կարտագաղթեր թեկուզ Ադրբեջան (այնտեղ լիքը բարեկամներ ունեն), չունենալով աշխատանք և եկամտի աղբյուր այդ սահմանամերձ գյուղական գոտուց:
Բայց չէ, արեք մենք մեկս մեկին օգնելով, հայ մաքսավորներին խաբելով, օգնենք ադրբեջանցիներին փող վաստակել մեր սահմանին կպած:
Ես պիտի ազնիվ լինեմ, մեկ-մեկ ինքս էլ միրգ էի առնում ճանապարհին ուտելու համար (ու միշտ զարմանում էի, ինչի հայկական կողմում հայերը չեն դնում էդ նույն մրգի «դախլերը»): Բայց էս անգամ Մարնեուլում Սոկար ադրբեջանական պետական կորպորացիային պատկանող բենզալցակայանի կողքով անցնելուց տեսնելով հայկական համարներով ավտոմեքենա, ընենց ջղայնացա, որ ինքս ինձ երդվեցի, որ նույնիսկ էդ մի կիլո միրգը Հայաստանից պիտի առնեմ!
Ամեն մեկս մեր փոքրիկ լուման կարող ենք ունենալ մեր երկրի հզորացմանն ու անվտանգության ամրապնդման գործում!